Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ստրիդոր բնածին

Երեխայի ծնվելու պահին կամ ծնվելուց անմիջապես հետո հայտնաբերվող հիվանդություների խումբ է, որոնց համար բնորոշ է սուլոցով և աղմկոտ շնչառությունը։ Նման խանգարված շնչառության պատճառները մի քանիսն են։ Սակայն գործնականում բնածին ստրիդորին են վերագրում կոկորդի աճառային հյուսվածքի կառուցվածքային թերզարգացումը և չափից ավելի փափուկ լինելը (շնչափողի արտաքին օղի զարգացման անկանոնություն):

Մակկոկորդը փափուկ է, խողովակավոր կազմությամբ, որի շերեփանման ծալքերը մոտ են միմյանց և կարծես գոյացնում են ձգված առագաստներ, որոնք շնչելիս ներքաշվում են կոկորդի լուսանցքը և նեղացնում այն։

Հիվանդությունն արտահայտվում է ներշնչման աղմուկով։ Աղմուկի ուժգնությունը թուլանում է քնած ժամանակ և, ընդհակառակը՝ ուժեղանում է գրգռված ժամանակ, հազալու, ճչալու դեպքում։ Ստրիդորն ուժեղանում է նաև, երբ երեխան պառկած է մեջքի վրա և, ընդհակառակը՝ թուլանում է որովայնի վրա պառկած դիրքում։ Կապտուկը բացակայում է։ Երեխայի ընդհանուր վիճակը չի խանգարվում, զանգվածի ավելացումը նորմալ է ընթանում։

Բնածին ստրիդորի այս ձևն անհրաժեշտ է տարբերակել կոկորդի բնածին սպիներից, ենթակապային բնածին նեղացումից, ինչպես նաև կիստաներից և կոկորդի նորագոյացություններից։

Ստրիդորի երևույթները սովորաբար 6 ամսականում թուլանում են, իսկ 23 տարեկանում՝ լրիվ վերանում։ Այս հիվանդությունը բուժում չի պահանջում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ